Արա Զոհրաբյան. Հավասարության և համաչափության սկզբունքը ոստիկանության կողմից պետք է պահպանվի
29.08.2013 11:20Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, Armenia Today լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ ոստիկանության կատարած ոտնձգությունները դատապարտելի են: Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը:
«Հավասարության և համաչափության սկզբունքը ոստիկանության կողմից պետք է պահպանվի»,- հավելեց Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանին օգոստոսի 24-ին ոստիկանության բաժին բերման ենթարկելիս ոստիկանության ավտոմեքենայի մեջ տեղի ունեցած միջադեպի նյութերը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն:
Աղբյուրը՝ http://www.panorama.am/am/law/2013/08/27/zohrabyan/
Բեռնել
Վերադառնալ