ՀՀ Փաստաբանների Պալատ


     Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կանոնադրության 8.1. կետի համաձայն՝ Փաստաբանների պալատի նախագահի, Փաստաբանների պալատի խորհրդի անդամների և գործը նախապատրաստող անձանց թեկնածուներին (այսուհետ' թեկնածուներ) գրանցելու, ինչպես նաև ընդհանուր ժողովի կողմից Փաստաբանների պալատի ներքին իրավական ակտերի քվեարկությունները կազմակերպելու և քվեարկությունների (ընտրությունների) արդյունքներն ամփոփելու նպատակով Փաստաբանների պալատի խորհրդի կողմից կազմավորվում է Փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողով (այսուհետ' Հաշվիչ հանձնաժողով)' սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով' երեք տարի ժամկետով նշանակված ինն անդամից:

     ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 8.7. կետի համաձայն. Հաշվիչ հանձնաժողովը`

     1) սահմանում է քվեաթերթիկների, արձանագրությունների և ընտրական այլ փաստաթղթերի ձևերը, նմուշները, դրանց լրացման և պահպանման կարգը.

     2) սահմանում է թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը.

     3) հաստատում է դիտորդների հավատարմագրման կարգը և հավատարմագրում է վերջիններիս.

     4) կազմակերպում է թեկնածուների կենսագրական տվյալների հրապարակումը.

     5) հաստատում է քվեատուփի նմուշը (չափսերը).

     6) վերահսկողություն է իրականացնում ընտրության տարածքում սույն կանոնադրության պահանջների կատարման նկատմամբ.

     7) կազմակերպում և ամփոփում է քվեարկության արդյունքները.

     8) կազմում է քվեարկության արդյունքների արձանագրություն.

     9) իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: 

     ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 16.09.2016թ. թիվ 19/1-Ա որոշմամբ երեք տարի ժամկետով ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի անդամներ են նշանակվել հետևյալ փաստաբանները.

  

Ապետնակ Պողոսյան

հաշվիչ հանձնաժողովի 

նախագահ

Մարինե Ֆարմանյան

հաշվիչ հանձնաժողովի 

քարտուղար  

Արսեն Հարությունյան 

հաշվիչ հանձնաժողովի

անդամ

Մարիաննա Մխիթարյան

հաշվիչ հանձնաժողովի

անդամ

 

Տիգրան Սարուխանյան

հաշվիչ հանձնաժողովի

անդամ

Աղավնի Մադոյան

հաշվիչ հանձնաժողովի

անդամ

 









 Տիգրան Հայրապետյան 

հաշվիչ հանձնաժողովի

անդամ

 

Զարուհի Հայրապետյան

հաշվիչ հանձնաժողովի

անդամ

 

Աշոտ Խլոյան

հաշվիչ հանձնաժողովի

անդամ

 









Բեռնել